Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Կիպ ներքնազգեստն ու անդրավարտիքը` անպտղության պատճառ

Կիպ ներքնազգեստն ու անդրավարտիքը` անպտղության պատճառ

Անպտղությունը` չբերությունը վերջին շրջանում աճել է ոչ միայն կանանց, այլև` տղամարդկանց մոտ: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց սեքսապաթոլոգ, «Սեքսոլոգների ասոցիացիայի» ներկայացուցիչ Վրեժ Շահրամանյանը: Նրա խոսքով, Հայաստանում, երբ ընտանիքներում անպտղության հարց է առաջանում, առաջին հերթին դա վերագրում են կնոջը: Սակայն, անպտղության հարցում հնարավորությունները բաշխված են 50/50 տարբերակով, որքան կինն է «մեղավոր», այնքան էլ` տղամարդը: «Ասեմ ավելին, երեխայի սեռի համար էլ է տղամարդը պատասխանատու: Հաճախ, երբ աղջիկ երեխա է ծնվում, «մեղքը» կնոջ վրա են գցում, բայց երեխայի սեռի համար միայն ու միայն տղամարդն է պատասխանատու: Կանանց պետք չէ մեղադրել»,-ասաց մասնագետը:

Ըստ նրա, եթե անպտղության խնդիր կա, ապա պետք է հետազոտվի զույգը, ոչ թե միայն կինը, կամ տղամարդը: Սեքսապաթոլոգը նշեց, եթե տասը տարի առաջ մասնագետները տղամարդու վերարտադրողական ունակությունը գնահատվում էին 60 միլիոն թվով (սերմնահեղուկի կոնցենտրացիան է), ապա այժմ, այքան է նվազել ցուցանիշը, որ ԱՀԿ-ն նորմա է համարում 20 միլիոնը:

Պատճառները, ըստ նրա, շատ են. էկոլոգիական պայմանները, սխալ սնունդը, սեռավարակները, անկանոն սեռական կյանքը, սխալ հագնվելը: «Այո, վերջին տարիների միտում կա. երիտասարդները կիպ անդրավարտիք ու ներքնազգեստ են հագնում, իսկ դա հանգեցնում է ամորձիների բորբոքման, որտեղ և հասունանում են սերմնաբջիջները»,-ասաց մասնագետը:

Նեղ, կիպ ներքնազգեստի ու տաբատների կրելը, արհեստական ճանապարհով մարդու մոտ տեղային գրգռում է առաջացնում ու կարող է նաև բորբոքումների հանգեցնել: Այնպես, որ մասնագետը խորհուրդ տվեց հրաժարվել նմանատիպ հագուստից:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ